Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 20-06-2025

Հայաստանը տուրիստական «կարմիր գոտում» է․ ինչպես դուրս գալ դրանից

Վերջին տարիներին Հայաստանը տուրիստական քարտեզներում դարձել է «կարմիր գոտի», ինչն ըստ որոշ քննադատների՝ պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությամբ։

Երբվանի՞ց Հայաստանը սկսեց հայտնվել տուրիստական քարտեզներում՝ որպես «կարմիր գոտի» հարցի պատասխան ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ, ըստ որի՝ ամեն ինչ սկսվում է աշխարհաքաղաքական խնդիրներից։

«Տարածաշրջանում անկայուն վիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակները և նաև, իհարկե, պատերազմական իրավիճակը նպաստեցին, որ արդեն մեզ համար կարևոր շուկա հանդիսացող՝ հատկապես եվրոպական երկրներում, Ամերիկայի միացյալ նահանգներում, Ճապոնիայում, Հայաստանը ներկայացվի կարմիր եզրագծերով»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ քայլեր են նախատեսվում, որ Հայաստանը, որպես անվտանգ զբոսաշրջային ուղղություն, իր միջազգային վարկանիշը վերականգնի, նա ընդգծեց, որ կարևոր է տարբեր տեղանքների և միջոցառումների շատ լուսաբանումը, ինչպես նաև հավելեց, որ այժմ Հայաստանի զբոսաշրջային կարևոր ուղությունները որոշ չափով լուսաբանվում են միջազգային հեղինակավոր պարբերականներում և կայքերում, որոնք ևս կնպաստեն «կարմիր գոտուց» դուրս գալուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան