copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:19 19-06-2025

ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին

ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին: Այս մասին հայտնում է Axios-ը:

Վաշինգտոնը կարող է առաջին անգամ կիրառել GBU-57 MOP ոչ միջուկային ռումբը, որն ամենահզորն է աշխարհում։ Այն կարող է հարյուրավոր մետր ժայռաբեկորներ խոցել եւ հատուկ մշակվել է Ֆորդոյի միջուկային կենտրոնի նման ամրացված օբյեկտները ոչնչացնելու համար։

Ռումբերը կարող են նետվել B-2 Spirit-ով: Փորձագետների խոսքով՝ Ֆորդոյին հարվածելու համար անհրաժեշտ է առնվազն երկու ճշգրիտ հարված. նման բան դեռ ոչ մի անգամ չի արվել: