Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:35 19-06-2025

Մենակ էինք մնացել. ովքեր ասում են արցախցին չի կռվել, հենց իրենք չեն կռվել

«Մենք էլ ի՞նչ անենք, մեր հույսը ո՞ւմ վրա դնենք։ Նրանք այս կարևոր հարցերը մի կողմ են թողել, աթոռի կռիվ են անում, մյուսներն էլ աթոռ զբաղեցնելու կռիվ են անում։ Ժողովուրդն այս ամենի մեջ պարզապես զոհաբերվում է, իրենց անձնական նպատակներին են ուզում հասնել»,- ասում են այսօր՝ հունիսի 19-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող արցախցիները։

Բռնի տեղահանված արցախցիները կոչ են անում Կառավարությանը վերանայել սոցիալական աջակցության վերաբերյալ որոշումները և ապահովել անժամկետ սոցիալական աջակցություն արցախահայության համար, որոնք գտնվում են հոգեբանական և սոցիալական ծանր վիճակում։

«Արցախցու շահերը պաշտպանելով, դուք պաշտպանում եք ողջ հայ ժողովրդի շահը։ Եթե մի հայ վտանգի մեջ է, իսկ Կառավարությունը նրան չի աջակցում, նշանակում է, որ նրանք հետաքրքրված չեն հայկական պետականության պահպանմամբ»,- նշում են բողոքի ցույցի մշասնակիցները։

Նրանց խոսքով՝ Եռաբլուրում արցախցի ու գորիսեցի հերոսների միջև տարբերություն չկա։

«Իսկ երբ հպարտանալու ժամանակն էր, չէ՞ որ ոչ ոք չէր առանձնացնում, բոլորին կոչում էին հայ ազգի քաջ որդիներ»,- ասում են նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին