copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:40 18-06-2025

Մեծ Բրիտանիան դիվանագետների ընտանիքներին դուրս է բերել Թել Ավիվից և Երուսաղեմից

Մեծ Բրիտանիայի կառավարությունն Իսրայելից դուրս է բերել Թել Ավիվի դեսպանությունում և Երուսաղեմի հյուպատոսությունում աշխատող դիվանագետների ընտանիքներին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Թել Ավիվում Մեծ Բրիտանիայի դեսպանության և Երուսաղեմում բրիտանական հյուպատոսության անձնակազմերի ընտանիքների անդամները ժամանակավորապես հետ են կանչվել՝ որպես նախազգուշական միջոց:

Դեսպանությունը և հյուպատոսությունը շարունակում են կատարել անհրաժեշտ աշխատանքը, այդ թվում՝ ծառայություններ մատուցել Բրիտանիայի քաղաքացիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող