Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 10:23 18-06-2025

 Իրանը արգելել է պետական աշխատակիցներին օգտագործել ինտերնետին միացված սարքեր

Իրանը պաշտոնապես արգելել է պետական բոլոր աշխատակիցներին ու պաշտոնյաներին ծառայության ընթացքում օգտագործել ինտերնետին կամ հանրային ցանցերին միացված սարքեր։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Քայլը պայմանավորված է կիբեռանվտանգության պահանջներով։

Միաժամանակ, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայք Լեյթերը հայտարարել է, որ Իսրայելը նախապատրաստում է նոր գործողություն Իրանում, որը «ավելի բարդ կլինի, քան Հեզբոլլահի դեմ իրականացված փեյջերներով գործողությունը»։

Փեյջերները 90-ականներին օգտագործվող հաղորդագրություններ փոխանցող սարքեր էին, որոնք նախկինում գործիք էին դառնում թիրախների տեղը պարզելու կամ շփումը շեղելու համար։

«Հինգշաբթի և ուրբաթ կտեսնեք անակնկալներ, որոնց ֆոնին փեյջերով գործողությունը շատ պարզ կթվա»,- ասել է դեսպանը։

Ամենից շատ դիտված