Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:00 17-06-2025

Պատերազմ չլինի, որ մեր հայրերը միշտ իրենց երեխաների լավը տեսնեն․ հարցում

Հունիսի 17-ին Հայաստանում նշվում է Հայրերի օրը։ Այս օրը Հայաստանում որպես տոն ընդունվել է 2024 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի առաջարկությամբ։

Որպես հիմնավորում նշված է, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակների մասին» ՀՀ օրենքով սահմանված է Մայրության և գեղեցկության տոնը, որը նշվում է ապրիլի 7–ին։ Սակայն գործող կարգավորումները չեն սահմանում Հայրերի օր:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ կմաղթեն հայրերին»։

Շատերը հաջողություն մաղթեցին, իսկ անցորդներից մեկն ասաց, որ մաղթում է՝ պատերազմներ չլինեն և հայրերը իրենց երեխաների լավը տեսնեն։

«Առողջություն, հաջողություն և տղամարդկություն ամենակարևորը»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Աստված պահի բոլոր հայրերին, քչացել են նրանք, ցանկանում ենք՝ բոլոր տղամարդիկ ադեկվատ լինեն և պատասխանատու, որ հայրերը շատ լինեն»,- նշեց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից