Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 28-05-2025

Պատերազմ գուցե չլինի, քանի որ Նիկոլն ու Ալիևը պայմանավորվում են. հարցում

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի կապակցությամբ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մուտք է գործում նոր պատմական փուլ՝ խաղաղության, կայունության և պետականության ամրապնդման ուղով։

Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրից Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում ընդգծեց, որ Հայաստանի նոր ռազմավարությունը հիմնված է պետական գիտակցության խորացման, դիվանագիտական հարթակում կայուն աշխատանքի և հարևանների հետ խաղաղ հարաբերությունների ձևավորման վրա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներրին հարց ուղղել․ «Փաշինյանը պնդում է, որ պատերազմ չի լինի։ Ձեր կարծիքով՝ ինչու՞ է այդքան վստահ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վստահ է, քանի որ ինքն է պայմանավորվում Ադրբեջանի հետ։

«Որովհետև իրանց հետ պայմանավորվում ա, գիտի երբ ինչ ա լինելու»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Հարցման ընթացքում հանդիպեցինք Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան, ով ասաց, որ բանակցություններ են ընթանում խաղաղությա համար։ «Որովհետև գնում ենք խաղաղության, դրա համար։ Բանակցություններ են գնում։ Բանակցությունները հենց ամբողջությամբ ավարտվեն՝ կկնքվի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին բերել են նախկին երեք նախագահներն են բերել։ «Եթե հին շները, չէր լինի Փաշինյանը։ Եթե չլինեին Ռոբերտը, Սերժը, Լևոնը Փաշինյանը չէր լինի։ Փաշինյանին իրանք են բերել»,- ասաց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ պատերազմ լինելու է։ «Ինչից ա եզրակացնում, որ չի լինելու։ Հարց է առաջանում, կռիվ լինելու ա, իրա լինելը կլինի չգիտեմ»,- նշեց նա։

«Փաշինյանին ուր ա խելք, որ պնդի կամ չէ»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ չի ուզում լսել Նիկոլ Փաշինյանի անունը։ «Փաշինյանի անունը չեմ ուզում լսեմ։ Պատերազմ կարող ա չլինի, որովհետև նա ինչ ուզում ա վերցնում ա Փաշինյանից»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից