copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:30 17-06-2025

Սևան-Երևան տրանսպորտ չկա. ԱԱԾ նախկին պետի բարեկամին առաջ են տալիս, բայց նա չի կարողանում

Սևան-Երևան երթուղու շուրջ կրքերը թեժ են․ երթուղու աշխատանքը կրկին կասեցվել է։
Այն առաջացրել է դժգոհություն և տարակուսանք ինչպես Սևանի բնակիչների, այնպես էլ երթուղուց օգտվող բազմաթիվ քաղաքացիների շրջանում։

Երթուղու կասեցման պատճառը նոր գծի առկայությունն է, որը սպասարկում է նույն ուղղությունը։

Oragir.News-ի տեղեկություններով, նոր երթուղու գծի սեփականատերը ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եղբորորդին է՝ Կարեն Պետրոսյանը։

Նշենք, որ Կառլոս Պետրոսյանի անվան հետ կոռուպցիոն պատմություն է կապված։ Դեռևս 2023-ին «Հաղթանակ» զբոսայգու՝ «Մայր Հայաստան» արձանի արևելյան մասից 6900 քմ հողամաս էր օտարվել ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ փոխկապակցված անձին։

Սակայն խնդիրն այն է, որ Կառլոս Պետրոսյանի եղբորորդուն պատկանող Սևան-Երևան երթուղին սպասարկող մեքենաները, մեղմ ասած, այնքան էլ լավ վիճակում չեն կամ առհասարակ բացակայում են։ Երթուղին սպասարկում են մի քանի հին «Գազելներ», որոնք սևանցիների պնդմամբ անսարք են և հաճախ են խափանվում ճանապարհին, իսկ բնակիչներն էլ ժամերով փողոցում սպասում են մինչ մեքենաների գալը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի