Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 16-06-2025

Նիկոլի մանկլավիկներն են. թույլ չի տա, որ ձերբակալեն․ հարցում՝ լրագրողին հարվածած ոստիկանի մասին

Այսօր՝ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ կարմիրբերետավորներից Ալեքսանդր Ազարյանը հունից դուրս էր եկել և ոստիկանին անվայել պահվածքով գոռգոռում էր բնակիչների վրա։ Նա նաև հարվածել է լրագրողին, որն իր աշխատանքն էր կատարում և փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ կին լրագրողին հարվածած կարմիրբերետավորի դեմ գործ կհարուցվի՞»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ գործ չի հարուցվի, քանի որ ոստիկանները Նիկոլ Փաշինյանի պաշտպաններն են։

«Գլուխը պիտի ջարդեին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ չի հավատում, որ գործ կհարուցվի։

«Չեմ հավատում, որ Նիկոլը թույլ տա դրան ձերբակալեն կամ ինչ-որ պատասխանատվության ենթարկեն, սաղ իր ա մանկլավիկներն են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այս ղեկավարության օրոք չի հարուցվի։ «Մինչև որ էսօրվա ղեկավարությունն ա, չեն հարուցի»,- ասաց նա։

«Եթե գործ չհարուցեն, ուրեմն ամոթ իրենց։ Կնոջը պետք է սիրել, ոչ թե հարվածել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ