copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:49 16-06-2025

Սա եկեղեցու նկատմամաբ տեղի ունեցող ոտնձգություններով հստակ զուգորդված արշավ է․ Արման Թաթոյան

Ասում են, որ սա Հայ առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչների ու կառավարության ղեկավարի միջև ինչ-որ պայքար է, ամենևին էլ այդպես չէ, սա ասում եմ ամենայն վստահությամբ: Այս մասին «Եկեղեցի-պետություն» հիմնախնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով, սա եկեղեցու նկատմամաբ տեղի ունեցող ոտնձգություններով հստակ զուգորդված արշավ է։

«Ուղիղ թիրախի տակ է Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցին։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնք ունեն կոնկրետ լիազորություններ՝ պետական պաշտոնով թելադրված, անընդհատ փորձում են թաքնվել այլ հասկացությունների տակ։ Ասում են «ես՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ» ու սկսկում են իրենց բացահայտ ապօրինի գործողությունները»,- ասել է Թաթոյանը:

«Նրանք հաշվի չեն առնում, որ պաշտոնյաներ են, ունեն կոնկրետ լիազորություններ, ինչ ուզում խոսում են, հաշվի չեն առնում, որ դրանք Քրեական օրենքգրքով նախատեսված կոնկրետ քրեական արարքներ են, քանի որ դա նրանք անում են պաշտոնական լիազորություններն օգտագործելով։ Օրինակ, այսօր կա հրապարակված ու չհերքված տեղեկություն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը, օգտագործելով իրավապահներին, հավաքում է Ամենայն Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ։ Սա անօրինական, քրեորեն պատժելի գործողություն է։ Ավելին, նրա խոսքից երևում է, որ սա ծրագրված գործողություն է, որն անում են քաղաքական նպատակով»,- ավելացրել է նախկին ՄԻՊ-ը:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ