copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:06 14-06-2025

Լոռու մարզում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տուգանվել են մարզում հայտնի անձինք. shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ երթևեկության անվտանգության ապահովման և տեխնիկական խախտումների հայտնաբերման ուղղությամբ։ Ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ մեքենայի առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է լինի առնվազն 70%։

Ուժեղացված ծառայությունը կրում է շարունակական բնույթ և այն վարորդները, ովքեր շահագործում են տրանսպորտային միջոցներ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական նորմերին, ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ Այս գործողությունները միտված են օրինականության վերահսկմանը և ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված