copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:14 13-06-2025

Իրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը կցուցադրի իր «միջուկային հզորությունը» Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումների, ասվում է Իրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի հայտարարության մեջ։

Համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ ուրբաթ առավոտյան Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է համալսարանի հինգ պրոֆեսոր։

«Այս հանցագործությունը անպատասխան չի մնա։ Մենք վրեժ կլուծենք նրանց համար։ Երբ ճնշված ժողովուրդների կամքը եռա, և արդարության աղաղակը բարձրանա կրակից, այդ ժամանակ մենք այս ճնշմանն ու հանցագործություններին այնպիսի պատասխան կտանք, որ նրանց կեղծ հիմքերը կդողան։ Մենք շուտով կցուցադրենք Իրանի միջուկային հզորությունը»,- ասվում է համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին