copy image url
Ավելին 1 տարի առաջ - 11:48 10-06-2025

HBO-ն բացահայտել է «Հարրի Փոթեր» սերիալի դերակատարների հերթական անունները  

HBO-ն շարունակում է աստիճանաբար ներկայացնել «Հարրի Փոթեր» հեռուստասերիալի դերասանական կազմը։ Այսօր հրապարակվել են մի շարք կերպարների դերակատարների անուններ, ովքեր կմիանան նախագիծին։

· Քեթրին Փարքինսոն՝ Մոլի Ուիզլիի դերում
· Լոքս Փրեթ՝ Դրակո Մալֆոյի դերում
· Ջոնի Ֆլին՝ Լյուսիուս Մալֆոյի դերում
· Լեո Էրլի՝ Շեյմուս Ֆինիգանի դերում
· Ալեսիա Լեոնին՝ Պարվատի Պատիլի դերում
· Սիեննա Մուսա՝ Լավենդա Բրաունի դերում
· Բել Փաուլի՝ Պետունիա Դարսլիի դերում
· Դանիել Ռիգբի՝ Վերնոն Դարսլիի դերում
· Բերտի Քարվել՝ Կոռնելիուս Ֆաջի դերում

Նշենք, որ սերիալը նկարահանվում է ըստ Ջոան Ռոուլինգի գրքերի՝ պահպանելով առավելագույն համապատասխանություն սկզբնաղբյուրին։ Նախագիծը կլինի բազմասեզոն, և ըստ HBO-ի` այն նպատակ ունի նոր շունչ հաղորդելու «Հարրի Փոթեր» ֆիլմաշխարհին՝ միաժամանակ հավատարիմ մնալով մոգական աշխարհի մթնոլորտին։

Սերիալի թողարկումը սպասվում է 2026 թվականին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր