copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:24 09-06-2025

Ավերելով, պղծելով ու ոչնչացնելով հայ ժողովրդի գոյութենական հիմնասյուները՝ հասել են միջնաբերդին՝ ՀԱԵ-ին. պատմաբան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

««Մենք ձախողվեցինք Վրաստանում, քանի որ չհարվածեցինք Վրաց Ուղղափառ եկեղեցուն». սա է եղել կործանարար ուժերի թաքնված խոստովանանքը, երբ Վրաստանում վերջին շրջանում քայքայիչ ուժերը ձախողվեցին, և իշխանություններին հաջողվեց փրկել ՀԿ-պետության վերածված երկրի պետականության նավն ու սկսել երկրի բարոյական, ազգային ավանդույթների, արժեքաբանության խախտված համակարգերի մաքրումն ու շտկումը:

Եվ նրանք միանգամայն իրավացի էին. Վրաց Ուղղափառ եկեղեցին միջնաբերդի նման հիմնականում անսասան էր մնացել, և վերջինիս դերը արժեքների պահպանման ու վերածննդի գործում անուրանալի էր, հաճախ՝ վճռորոշ:

Հիշենք միայն 2024 թ. դրսից ֆինանսավորվող ՀԿ-ների թափանցիկության մասին օրենքի («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք) և ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծը («Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը), որոնց ընդունման ժամանակ Արևմուտքի դեմ իսկական ճակամարտ տված Վրաստան պետության թիկունքին ամուր կանգնեց ՎՈՒԵ-ն՝ սատարելով իշխանություններին:

Այդ նույն ուժերն այսօր փորձում են չկրկնել այն սխալը, որը թույլ տվեցին Վրաստանում: Դասեր քաղելով Վրաստանից և, ավերելով, պղծելով ու ոչնչացնելով հայ ժողովրդի գոյութենական հիմնասյուները, հասել են միջնաբերդին՝ ՀԱԵ-ին: Նրանք լավագույնս գիտեն, որ այդ համակարգային կառույցը կարող է ոչ միայն անթեղել, այլև Նիկոլից հետո օժանդակել հայ ժողովրդին ու հայոց պետությանը՝ վերագտնելու ճշմարիտ ուղին:

Ի դեմս ՀԱԵ-ի՝ ոչնչացվում է հայոց քաղաքակրթության նավի առանցքային առագաստը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ