copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:52 09-06-2025

Աղազարյանը զրուցել է ՔՊ-ականների հետ, ասել են, որ «կողմ» կքվեարկեն Էդմոն Մարուքյանի թեկնածությանը

ՔՊ-ից հեռացված պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության հիմնադիր Հովիկ Աղազարյանը բավականին լավ կարծիք ունի «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի մասին, բայց նրա օգտին չի քվեարկի։

«Մենք ունենք մեր դիրքորոշումը, այսօր տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շեղվենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Աղազարյանի ու ՔՊ-ից հեռացված մյուս պատգամավորի՝ Հակոբ Ասլանյանի նպատակն է հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու 2026 թվականին ձևավորել մի իշխանություն, որը կլինի ամենալեգիտիմը նորագույն պատմության մեջ։

«Այս իմաստով, մենք գտնում ենք, որ Էդմոն Մարուքյանի թեկնածությունն ամենանպատակահարմարն է ու ընդունելին և՛ ՔՊ-ի, և՛ «Հայաստան» խմբակցության, և՛ «Պատիվ ունեմ»-ի, և՛ արտախորհրդարանական շատ ուժերի համար»,- ասաց նախկին ՔՊ-ականը։

Աղազարյանը կարծում է՝ շատ ավելի հավանական է, որ ՔՊ-ականները միանան Աղազարյան-Ասլանյան-Մարուքյան եռյակին, քան՝ Դավիթ Համբարձումյանին։

Նա վստահեցրեց, թե զրուցել է ՔՊ-ականների հետ, ովքեր ասել են, որ «կողմ» կքվեարկեն Էդմոն Մարուքյանի թեկնածությանը, անուններ, սակայն, չտվեց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ