copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:19 06-06-2025

Գարեգին Երկրորդի «կուսակրոնությունն» ու Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրոհը Գարեգին երկրորդի ուղղությամբ, հերթական անգամ գրառում անելով եւ հարց տալով, թե ինչու՞ է իր անձնական կյանքի վերաբերյալ բարձրացրած հարցերի առնչությամբ լռում Վեհափառը:

Այս պատմությունը գոնե առերեւույթ փոքր ինչ հիշեցնում է նախագահ Արմեն Սարգսյանի պատմությանը, երբ դեռ նոր էր առաջադրվում այդ պաշտոնին, այսինքն Հայաստանում դեռ ՀՀԿ-ն էր իշխանության, իսկ Փաշինյանը՝ ընդդիմադիր:

Հիշում եք, թե նա ինչպես էր բարձրացնում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը, պահանջելով, որ նախագահի թեկնածու Սարգսյանն ապացուցի, որ առաջադրվելուց առաջ հրաժարվել է Բրիտանիայի քաղաքացիությունից:

Հանրությունն այդպես էլ չտեսավ հրաժարումի որեւէ համոզիչ ու ամբողջական հավաստիացում, փոխարենը արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ հարցերին ի պատասխան ասում էր, թե Սարգսյանը ներկայացրել է ապացույցը եւ ինքը տեսել է դա, հարցը փակված է:

Այլ կերպ ասած, Արմեն Սարգսյանը լեզու էր գտել Նիկոլ Փաշինյանի հետ ու հարցը փակվել էր:
Իհարկե, հետո արդեն, երբ գտնված լեզուն կորավ՝ հետպատերազմյան շրջանում, բացվեց Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցի այլ կողմ՝ Սենտ Քիթս եւ Նեվիս: Բայց դա արդեն այլ պատմություն է:

Հիմա, Կաթողիկոսին ուղղված հարցադրումները գոնե առերույթ հիշեցնում են «ընդդիմադիր Փաշինյանի»՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ուղղված հարցադրումը:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Կաթողիկոսը կապվի եւ փորձի պայմանավորվել, ինչից հետո Փաշինյանը կարող է հայտարարել, որ Վեհափառը ներկայացրել է «կուսակրոնության ուխտին հավատարմության համոզիչ ապացույցներ», ու հարցը փակված է»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել