copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:43 05-06-2025

Խամենեին մահմեդական երկրներին կոչ է արել դադարեցնել Իսրայելին օգնությունը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ մահմեդական երկրները պետք է դադարեցնեն Իսրայելին տրամադրվող ցանկացած օգնություն և կանխեն Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ նրա «հետագա դաժան գործողությունների իրականացումը», հաղորդում է Mehr գործակալությունը։

Հինգշաբթի հրապարակված իր ամենամյա հաջի ուղերձում Այաթոլլահ Խամենեին Մեքքա այցելող և իրենց ծեսերը կատարող աշխարհի տարբեր ծայրերից ժամանած միլիոնավոր մահմեդական ուխտավորներին կոչ է արել սեփական կառավարություններից պահանջել կատարելու իրենց պարտքը և կանխել Գազայում և Արևմտյան Ասիայում տեղի ունեցող աղետները։

«Պաղեստինն օկուպացրած սիոնիստական ​​հանցագործ խմբավորումը Գազայում ողբերգությունը հասցրել է անհավանական մակարդակի՝ սարսափելի դաժանությամբ և աննախադեպ չարությամբ։

Պաղեստինցի երեխաներն այսօր մահանում են ոչ միայն ռումբերից, գնդակներից և հրթիռներից, այլև ծարավից և սովից։ Իրենց սիրելիներին, երիտասարդներին, հայրերին և մայրերին սգացող ընտանիքների թիվն օրեցօր աճում է։ Ո՞վ պետք է դիմակայի այս մարդկային աղետին։ Անկասկած, իսլամական կառավարություններն են առաջինը պատասխանատու այս պարտականության կատարման համար, և մարդիկ պետք է նման գործողություններ պահանջեն իրենց կառավարություններից։ Մահմեդական կառավարությունները կարող են տարբեր քաղաքական հայացքներ ունենալ տարբեր հարցերի շուրջ, բայց դա չպետք է խանգարի նրանց համաձայնության գալ և համագործակցել Գազայում ծանր իրավիճակի պարագայում»,- իր ուղերձում նշել է Իրանի գերագույն առաջնորդը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ