copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:55 04-06-2025

Փաշինյանին առաջարկում եմ «Կրթվելն ամոթ չէ» ծրագրի շրջանակում դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԱՐՁԱԳԱՆՔԻ
Ու եթե հանկարծ պարզվի, որ 2018 թվականին ոչ մի «թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական հեղափոխություն» չի եղել, այլ եղել է ընդամենը բազմակողմ պայմանավորվածության հիման վրա իշխանության հանձնում վաղօրոք նախապատրաստված գործակալական խմբին, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները պատրա՞ստ են ընդունելու, որ այլևս ԿՈՒՍակցականներ չեն (չշփոթել կուսակրոնության հետ), այլ ընդամենը կանխորոշված ելքով պատերազմ սպասարկելու, Արցախը հայաթափելու, պետությանը ահռելի նյութական վնաս հասցնելու, պետական կառավարման համակարգը կազմալուծելու, Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում մարգինալացնելու, երկիրը թմրանյութի թրաֆիքինգի ու փողերի լվացման hub-ի վերածելու և բազմաթիվ այլ պետական հանցագործություններ իրականացված հանցախումբ են, որի կազմավորման ու իրական նպատակների մասին տեղյակ են եղել 2010-2018 թթ. Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարած բոլոր նախարարները, ովքեր, ինչպես տեսնում ենք, միահամուռ լռում են:

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ «Կրթվելն ամոթ չէ» ծրագրի շրջանակում դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել՝ ընթացիկ պատմությունը հրատապ ու օբյեկտիվ արձանագրելու թեմայով: Դա խիստ շահեկան կլինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ հրապարակելու եմ բազմաթիվ հետաքրքիր փաստեր:

Եթե այդպիսի հանդիպման ձևաչափը վախեցնող է, պատրաստ եմ գնալ զիջման և նույն օրակարգով քննարկման մասնակցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին