copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:42 04-06-2025

Եկեղեցու դեմ արշավը՝ ազգային դիմադրողականությունը կոտրելու միջոց. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․ «Եկեղեցու դեմ արշավը՝ ազգային դիմադրողականությունը կոտրելու միջոց

Այս օրերին արձանագրում ենք հեթական վտանգավոր մի գործընթաց՝ ուղղորդված և հետևողական արշավ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու։ Սա չի կարելի ընկալել որպես առանձին միջադեպ կամ սուր ելույթ,առավել ևս չի կարելի հավատալ` իբր թե նպատակը առանձին հոգևոր սպասավորների` ներքին կանոններ չպահպանելուն է միտված։ Սա մտածված օրակարգ է՝ որի նպատակն է կասկածի տակ դնել մի ամբողջ ինստիտուտի՝ պատմական, մշակութային և հոգևոր դերը մեր կյանքում։

Եկեղեցին Հայաստանի պատմության մեջ երբեք միայն կրոնական կառույց չի եղել։ Այն մեր պետականության ժառանգությունն է՝ երբ պետականություն չունեինք, և մեր ինքնության հենասյունը՝ երբ վտանգված էինք,այն հայկականության նույնականացման դարավոր այցեքարտ է։

Եկեղեցին նաև նյութական ու գույքային մեծ արժեքների գանձարան է,որ նույնպես չի կարող վրիպել արշավորդների աչքից։

Սա հոգևոր հարց չէ միայն։ Սա ազգային անվտանգությանը վերաբերող հարց է։

Երբ թիրախավորվում է ինստիտուցիոնալ հիշողությունը, երբ արժեզրկվում են մեր ինքնության տարրերը, հաջորդում է այդ ինստիտուտների ապամոնտաժումը։ Դա է մեխանիզմը։ Եվ դա է նպատակը։

Բազմաթիվ խնդիրների մեջ գտնվող հասարակությունը կարող է ժամանակավորապես չընկալել այս երևույթի խորությունը,բայց ազգային կենսունակության տեսանկյունից սա կարմիր գիծ է, որից անդին տեղի է ունենում համակարգային քայքայում,հոգևոր դատարկություն,իսկ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում։

Հարմար լռությամբ ու մոռացությամբ չի կարելի թույլ տալ` ազգային ինստիտուտները դարձնել քաղաքական անցողիկ շահերի և մանիպուլյտիվ քարոզչության զոհ։

Մի բան հստակ է` եկեղեցու դեմ արշավը ազգային ինքնության, պատմական հիշողության դեմ արշավ է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել