copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:54 03-06-2025

Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է տալիս

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը հայտարարել է, որ իր կաբինետը հրաժարական է տալիս «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո:

Վիլդերսը հայտարարել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից, քանի որ դրա անդամները չեն աջակցել ներգաղթային քաղաքականության խստացման իր նոր ծրագրին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

««Ազատության կուսակցության» ներկայացուցիչների հեռանալու հետ մեկտեղ, այս կառավարությանը բավարար աջակցություն չկա»,- հայտարարել է Սխոֆը Նախարարների խորհրդի նիստից հետո։

Նա հավելել է, որ գնում է թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի մոտ՝ խնդրելու նախարարների հրաժարականը: «Կառավարության մնացած մասը կշարունակի պաշտոնավարել ժամանակավորապես»,- հայտնել է Սխոֆը:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում