Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:48 02-06-2025

Ծանոթ ենք բանկերից տուժած քաղաքացիների խնդրին, պատրաստ ենք մեր գործիքակազմով օգնել. Արման Ղազարյան

Բանկերի զեղծարարություններից տուժած քաղաքացիները շարունակում են իրենց բողոքի ակցիաները։ «Քաղաքացին թալանի մատերիալ չէ» պաստառներով քաղաքացիներն այցելել էին ԱԺ, որտեղ նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

«Իրազեկված ենք ձեր իրավունքների խախտմամբ, գիտենք ինչ խաբեության զոհ եք դարձել եւ սահմանադրական մեր գործիքակազմով պատրաստ ենք բարձրացնեն հարցը՝ խախտված իրավունքները հնարավորինս վերականգնելու համար»,- ասել է պատգամավորը։

Նա առաջարկել է, որ տուժած քաղաքացիներն իրենց կազմից ձեւավորեն փոքր խումբ, որը լիարժեք տիրապետում է խնդիրներին՝ միասին իրավիճակը քննարկելու համար։

Ամենից շատ դիտված