copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:02 26-05-2024

Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին, պատրաստ ենք օգնել․ Զախարովա

Մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղումները գերազանցել են ամսական նորմա։ Հաղորդվում է զոհերի, անհայտ կորածների և մեծ նյութական վնասների մասին։ Հեղեղումների գոտում են հայտնվել մի շարք բնակավայրեր, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Խափանվել է երկաթուղային և ճանապարհային կապը տուժած շրջանների հետ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ-ում տեղի ունեցած բնականա աղետին և դրա հետևանքներին։

«Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Մայիսի 26-ին Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը հանձնեց որոնողափրկարարական և վթարային վերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժական պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում արձագանքման կենտրոնի կողմից նախկինում տրամադրված 50 տեխնիկա կա, որոնք զբաղվում են ջրհեղեղի հետևանքների վերացման գործով։

Կենտրոնի ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների արագ վերացման շտաբի հետ։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը»,-ասել է նա։

Զախարովան նաև հավելել է․ «Երևանում ՌԴ դեսպանատունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ լրացուցիչ օգնություն ցուցաբերելու և տուժածների թվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին նույնականացնելու համար»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի