Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 02-06-2025

Թոռներիս արջուկներն են, հո չենք թափելու․ կրեատիվ տունը վախեցնում է անցորդներին

Երևանի Բելինսկու փողոցի 83-րդ տունը տարբերվում է մնացածներից։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ այդ հասցեի տարածքը դարձել է ոչ սովորական, տարածքն ամբողջությամբ շրջապատված է խաղալիք արջուկներով, իսկ դատարկ տարածքում իրականացվում է շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի վաճառք։ Այս ամենը զարմացնում է անցորդներին։

Oragir.News-ը բնակիչների բողոքների հիման վրա այցելեց տարածք, զրուցեց տարածքի սեփականատեր Արմեն Գալաջյանի հետ, որը պարզաբանեց իր նախաձեռնության գաղափարը։

«Դրանք թոռնիկներիս արջուկներն են, պահել եմ որպես հիշողություն, դրանք թանկ հուշեր են։ Բողոքներ չենք ստանում, բոլորն ուրախանում են»,- ասում է նա։

Իսկ տարածքում իրականացվող շինանյութի վաճառքի մասին Գալաջյանը հավելեց. «Զբաղվում ենք ցեմենտի վաճառքով, սակայն ոչ ոքի չենք խանգարում։ Աշխատում ենք խաղաղ և հանգիստ միջավայրում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում