Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:39 01-06-2025

Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բաց նամակ Աննա Հակոբյանին
Վերջերս սկսել եք վիրավորել ձեզ քննադատողներին, պիտակավորել նրանց, պահանջում եք արդարություն, մեղադրում ոմանց, որ ժամանակին ձեզ քննադատողներին չեն արձագանքել...:

Երբ եկաք իշխանության սև լենտերով և դագաղներով որևէ մեկին չսաստեցիք դրա համար:

Երբ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը բեմից խոսեց ևս լռեցիք այդ մասին:
Երբ նախկին պատգամավորների երեխաներին հետապնդում էին, երբ անիծում ու գնում նրանց տները, ապա ևս լուռ էիք:

Երբ պատերազմից հետո ձեր ամուսինը պլյուս մինուս էր անում զոհերին ու հայտարարում, որ առանց պատերազմի էլ այս ամենը կարող էր լինել, ապա ևս լուռ էիք:

Երբ դատարանում մահացավ Արմեն Գրիգորյանը, իսկ դրանից հետո ոչ միայն ձեր համակիրները, այլ նաև հենց ՔՊ անդամները ուրախանում էին մահով, որևէ կերպ չսաստեցիք նրանց, ոչինչ չարեցիք:

Երբ զոհվածների ծնողներին քաշքշում էին Եռաբլուրում, ապա ևս լռեցիք, ոչինչ չասեցիք:
Երբ ձեր ամուսինը մասնակցում է նրանց քեֆերին, ում որպես պատգամավոր մեղադրում էր տարբեր հանցագործությունների մեջ՝ ևս լուռ եք:

Դուք հանդիպում եք այնպիսի մարդկանց հետ, որոնք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Հայաստան-Արցախ բաժանման և ատելության խոսքի տարածման համար:

Հիմա որոշել եք մարդկանց վիրավորել, կարծես ինքնասիրությունն է արթնացել ձեր մեջ: Ձեր թիմակիցների հարցով այն լուռ է այս 7 տարին:

Իմ համար էական չի, թե դուք Փաշինյանի հետ ամուսնացած եք, թե ոչ: Նման պահվածքը, դրսևորումը և դիրքը փաստում է հետևյալի մասին.

Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել, ոչ ձեր էթիկետով, ոչ դաստիարակությամբ, ոչ էլ արժեհամակարգով: Դուք արժանի չեք այդ դիրքին աշխարհի ոչ մի պետության համար: Անգամ նրանց, որոնց հետ մենք ունենք խնդիրներ: Ավելի մասին անգամ խոսք լինել չի կարող: Այս առումով ձեզ և ձեր ամուսնուն կա միավորող մեկ արտահայտություն- Բոշան փաշա չի դառնա»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան