copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:47 01-06-2025

Կամ Փաշինյանը համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, կամ դա քննարկում են՝ առանց Երևանի կարծիքը հաշվի առնելու

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը. ««Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»,- օրերս ասել է Ռեջեփ Էրդողանը:

Թերևս, առիթ չի եղել անդրադառնալու այս հայտարարության վտանգավոր համատեքստին:

Իսկ դա այն մասին է, որ կամ Փաշինյանն արդեն համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին ու Էրդողանը միակ խոչընդոտ տեսնում է Իրանին, կամ էլ՝ Հայաստանի սուբյեկտությունն այնքան նվազ է, որ մեր երկրի տարածքով անցնող ճանապարհի ճակատագիրը ռեգիոնալ տերությունները քննարկում են՝ առանց Երևանի կարծիքը հաշվի առնելու»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից