copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:42 01-06-2025

Արտաշատի կամրջի մոտ Nissan-ը խույս է տվել ճանապարհին հայտնված երեխայից և գլխիվայր հայտնվել ջրատարում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում Շիրակի մարզում հաշվառված 27-ամյա Հայկ Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ Մ2 մայրուղում՝ Արտաշատի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վիրաբ Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Աղաբեկ Մինասյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջև ճանապարհին հայտնված երեխան, ու վարորդը, որպեսզի տեղի չունենա վրաերթ, փախցրել է ավտոմեքենան, չի կարողացել կառավարել այն ու հայտնվել է ջրատարում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ