Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:20 30-05-2025

Արամ Ա Հայրապետը Աթենքում համազգային ու եկեղեցական խնդիրներն է ներկայացրել

Արամ Ա Վեհափառ Հայրապետը Աթենքում շարունակում է իր հանդիպումները բարձրաստիճան պատասխանատուների հետ․

«Երկրորդ օրն ըլլալով, Ուրբաթ, 30 Մայիս 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Աթէնքի մէջ շարունակեց իր պաշտօնական հանդիպումները պետական ու եկեղեցական բարձրաստիճան պատասխանատուներու հետ։

Արդարեւ, իր իջեւանած պանդոկին մէջ, Վեհափառ Հայրապետը առաւօտեան ընդունեց այցելութիւնը Յունաստանի անվտանգութեան ընդհանուր պատասխանատուին։ Հանդիպման քննարկումները ընդգրկեցին ընդհանրապէս Միջին Արեւելքը, յատկապէս քրիստոնեայ համայնքները։

Ապա, Հայրապետին այցելեց Յունաստանի կրթութեան, կրօնական հարցերու ու մարմնակրթութեան նախարար Սոֆիա Զախարաքի։ Սոյն հանդիպման ներկայ էին նաեւ Յունաստանի Հայոց Թեմի ազգային իշխանութեան ներկայացուցիչները։ Հանդիպումը առիթ եղաւ լայնօրէն քննարկելու հայկական ազգային վարժարաններուն օժանդակութեան հետ աղերս ունեցող ծրագիրներ։ Նախարարը իր պատրաստակամութիւնը յայտնեց սիրով ընդառաջել ազգային վարժարաններուն կատարուող պետական օժանդակութիւնը առաւել ծաւալելու Նորին Սրբութեան առաջարկին։ Քննարկումի նիւթ դարձան նաեւ համազգային ու եկեղեցական որոշ խնդիրներ։ Այս առիթով նախարարը ընդունեց Լիբանանի ու Յունաստանի մարմնակրթութեան նախարարներուն միջեւ գործակցութիւն յառաջացնելու Հայրապետին թելադրութիւնը։

Յիշեալ հանդիպումներէն ետք, Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին այցելեց Աթէնքի եւ ամբողջ Յունաստանի ուղղափառ եկեղեցւոյ պետ Երոնիմոս Բ. Արքեպիսկոպոսը։ Այս առիթով, ի պատիւ Վեհափառ Հայրապետին, Արքեպիսկոպոսը պաշտօնական ճաշկերոյթ կազմակերպեց, որուն ընթացքին պաշտօնական խօսքեր արտասանուեցան եւ նուէրներու փոխանակում կատարուեցաւ։ Նորին Սրբութիւնը Արքեպիսկոպոսին նուիրեց Նարեկ Աղօթամատեանի բնագիրի կրկնօրինակը, իսկ Արքեպոսկոպոսը Հայրապետին՝ յոյն եկեղեցւոյ յատուկ կրօնական զարդարուեստ մը։ Ճաշկերոյթի ընթացքին տեսակէտեր ու առաջարկներ փոխանակուեցան հայ ու յոյն եկեղեցիներու գործակցութիւնը աւելի սերտացնելու ուղղութեամբ։

Ապա, Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Յունաստանի կրօնական հարցերու ընդհանուր տնօրէն Եորղօ Քալանցիսի հետ, ներկայութեամբ Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեանի»։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ