Ներքին 1 տարի առաջ - 17:51 29-05-2025

Փաշինյանի հրամանով գեներալ Մանվելի տանը տուշոնկա դրեցին ու նրան գող սարքեցին 

Oragir.News-ի հարցախույզի ժամանակ մեզ հանդիպեց արցախյան ֆիդային Անդրանիկ Տոնոյանը, ով կառավարության շենքի դիմաց պաստառներով ակցիա էր իրականացնում օրվա իշխանությունների դեմ։

«ՔՊ-ի իրական անվանումը Քեմալական պետությունն է, թուրք Նիկոլի թիմի գլխավորությամբ։ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը տուշոնկա դրեցին ու նրան սարքեցին տուշոնկա գողացող։ Մանվելը թուրքերի ահ ու սարսափն էր»,- ասում է Տոնոյանը։

Անդրանիկ Տոնոյանը նաև պատմում է, որ արցախյան երեք պատերազմի մասնակից է եղել։

«Արցախը հետ ենք բերելու։ Պատասխան եք տալու։ Էսօր Թուրքիան չի մտնում մեր սահման, որովհետև ռուս զինվորը դեռ էնտեղ կանգնած ա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ