copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:21 28-05-2025

Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Կիևի նկատմամբ զանգվածային հարվածները ապտակ են բոլոր նրանց, ովքեր պայքարում են հրադադարի հասնելու համար:

Մերցը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից։

Բացի այդ, Գերմանիան ուժեղացնելու է ճնշումը Ռուսաստանի վրա՝ թուլացնելու Մոսկվայի ռազմական մեքենան և բացելու բանակցությունների ճանապարհը։

«Մենք քննարկեցինք հրադադարի հասնելու ջանքերը։ Ոչ ոք այնքան չի ձգտում խաղաղության, որքան Ուկրաինան։ Կիևը արդեն մի քանի շաբաթ է՝ պատրաստ է հրադադարի։ Հաջորդ քայլը՝ բանակցություններ Ռուսաստանի հետ։ Մենք հույս ենք դնում ԱՄՆ-ի աջակցության վրա։ Մոսկվան ցանկանում է ժամանակ շահել։ Պուտինի կողմից դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարված հուշագրին դեռ սպասում ենք»,- նշել է Մերցը։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հաջորդ տեխնիկական բանակցություններին Ռուսաստանի հետ՝ անկախ դրանց անցկացման վայրից, և որ եվրոպացիներն այդ գործընթացը պատրաստ են աջակցել։

Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի, ասել է Մերցը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում