copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:45 28-05-2025

ԶՊՄԿ-ն իշխանությունների հետ համաձայնության է եկել. գործադուլավորները պետք է պատժվեն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ 4,7 միլիարդ դրամի պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ մեկ տասնյակ աշխատակիցների, ովքեր մասնակցել են գործադուլին և այնուհետև հեռացվել աշխատանքից։

Պարզելու համար՝ սա համարվո՞ւմ է բացահայտ անօրինականություն և ճնշում՝ ուղղված սոցիալական խնդիրներ բարձրաձայնած քաղաքացիների դեմ, Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

«Որքանով ես եմ հիշում, կար համաձայնություն, որ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկելու, և դա էր պատճառը, որ մարդիկ համաձայնվեցին դադարեցնել իրենց գործադուլը։ Հետևաբար, անգամ եթե դա իրավական հիմքեր ունի՝ քրեական գործեր հարուցելու կամ ադմինիստրատիվ ինչ-որ պատասխանատվության ենթարկելու, բարոյական տեսակետից, մարդկային տեսակետից, աշխատող-գործատու հարաբերությունների տեսակետից, եթե մարդիկ համաձայնության են եկել այս պայմանով ու չեն պահում այդ պայմանը, ապա սրան այլ գնահատական տալ չեմ կարող»,- նշեց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ սա նաև ընդհանուր համակարգային խնդրի արտահայտություն է, երբ խոսքի և մարդու նկատմամբ հարգանքն անտեսվում է ամենաբարձր մակարդակներից սկսած.

«Ես զարմացած չեմ, որովհետև բոլոր մակարդակներում մենք ունենք խոսքի ու մարդկային հարաբերությունների արժեզրկում՝ սկսած ամենացածր պաշտոնյաներից մինչև երկրի առաջին դեմքեր։ Բոլորն իրենց թույլ են տալիս խոստումներ տալ, հայտարարություններ անել, որոնցից հետո շատ հեշտ հրաժարվում են։ Հետևաբար, ի՞նչը պիտի զսպեր որևէ գործարանի ղեկավարությանը»։

Կարապետյանցն ընդգծում է, որ ՀՀ կառավարությունը ԶՊՄԿ մոտ 22 տոկոսի բաժնետերն է, ինչն իր հերթին հարցեր է առաջացնում այս իրավիճակում գործադիրի դերի և պատասխանատվության վերաբերյալ։

«Հաշվի առնելով նաև, որ իշխանություններն ունեն այնտեղ որոշակի բաժնեմաս, սա, ամենայն հավանականությամբ, եղել է փոխադարձ համաձայնությամբ։ Իշխանությունն ու կոմբինատի ադմինիստրացիան եկել են եզրակացության, որ անհրաժեշտ է պատժել, որ նման իրավիճակ այլևս չկրկնվի»,- եզրափակեց Նինա Կարապետյանցը:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը

Ձեզ գուցե հետաքրքրի