copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:01 26-05-2025

Փաշինյանի կառավարությունը Երևան է հրավիրել Հայաստանն օկուպանտ կոչած Սլովակիայի ղեկավարությանը. լրագրող

Ծանոթացեք. լուսանկարում Սլովակիայի փոխվարչապետ, ՊՆ Ռոբերտ Կալինյակն է, որը միայն այս տարի առնվազն 2 անգամ հայտարարել է, թե Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը:

Այս մասին գրել է հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը:

Կալինյակը համարվում է իր երկրում երկրորդ ազդեցիկ քաղաքական ֆիգուրը: Նա նաեւ Ադրբեջանի ամենաակտիվ գործընկերներից է:

Փաշինյանի կառավարությունը հրապարակավ ծպտուն չի հանել այս կեղծիքի վերաբերյալ, պատասխան, պարզաբանում չի պահանջել, Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն էլ «ջրել է» լրագրողական հարցումն այս թեմայի շուրջ: Նույնը արել է Սլովակիայի ԱԳՆ-ն, որն ընդհանրապես չի պատասխանել հարցմանը:

«Նկարում աջից Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն է, որն իր երկիրը կառավարել է 2006-2010 եւ 2012-2018 թթ, ինչպես նաեւ 2023-ից մինչ օրս:

Իր վարչապետության երկրորդ շրջանում Ֆիցոյի կառավարությունը Ադրբեջանին վաճառել է 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ, խորհրդային/ռուսական «Գրադի» նմանակն է) եւ 152 մմ տրամաչափի Dana ինքնագնաց հաուբիցներ՝ Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժություններում (2017 թ. սեպտեմբեր), ինչպես նաեւ Բաքվում կայացած ռազմական շքերթում (26.06.2018):

Այս զինտեխնիկան առնվազն 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառվել է Արցախի դեմ, հայկական բանակի դեմ, չի բացառվում, որ գործի է դրվել նաեւ 2020-ից հետո ՀՀ-ի ու Արցախի դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիաների ժամանակ:

Ֆիցոյի ու Կալինյակի կառավարությունը Ադրբեջանի առաջնային գործընկերներից է: Եվ ահա այս ֆոնին Ֆիցոն հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու «Երեւանյան երկխոսություն» ֆորումին:

Ի վերջո, դիվանագիտությունն ու ռեալպոլիտիկն էլ պիտի հիմնված լինեն ազգային արժանապատվության վրա: Բայց արդեն քանի տարի քաղաքական մուրացկանության ականատեսներ ենք ու դրա հետեւանքների կրողը»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ