Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 26-05-2025

Հազիվ տուն ենք ճարել, բայց փոխհատուցում չկա, որ առնենք. Ալավերդու բնակիչ

Սանահին կայարանի ամենահին շենքերից մեկն է 12-րդ հասցեն՝ մոտ 100 տարեկան։ Շենքը նախկինում երկաթուղայինների հանրակացարան է եղել։ 16 բնակարանով շենքի բնակիչ տիկին Աննմանն անորոշության մեջ է: Ջրհեղեղից հետո, վթարային եւ քանդման ենթակա շենքում ձմեռը մի կերպ են անցկացրել՝ իրենց փոխհատուցման իրարամերժ լուրերին հետեւելով: Աղետից հետո գրեթե կես տարի բնակիչներն ահազանգում էին ,որ փոխհատուցման առաջարկվող գումարով բնակարան գնել չեն կարող, քանի որ շուկայական գներն ու կադաստրային արժեքները խիստ տարբեր են:

Կառավարությունն ընդառաջ գնաց եւ 1 քմ-ի դիմաց սահմանված 63400 դրամի փոխարեն որոշեց 148 050 դրամ վճարել: Շենքի բոլոր բնակիչներն այս պայմանների հետ համաձայնել են, դժգոհ չեն: Սակայն աղետից մեկ տարի անց բնակիչներն ապրում են վթարային շենքում, նրանց բնակապահովման հարցը լուծված չէ: Բնակիչներն ապրում են խոնավության ու գարշահոտության մեջ,առաջին հարկերում նորմալ չի գործում նաեւ կոյուղատար համակարգը: Բնակիչներից շատերն արդեն հարեւան շենքերում սեփականատերերի հետ բնակարանների գնման պայմանավորվածություններ ունեն, սակայն վախենում են , որ փոխհատուցման ուշանալուն զուգահեռ կթանկանան նաեւ այդ բնակարանների արժեքները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող