copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:08 24-05-2025

Լավություն չեն արել, պարզապես ևս մեկ անգամ հաստատվեց, որ ավագանու որոշումը խնդրահարույց է․ Աբգարյան

Վարչական դատարանն անվավեր ճանաչեց 2025 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:

Նախորդ տարի էլ Վարչական դատարանի կողմից անվավեր ճանաչվեց 2024 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը: Երկու գործերով դիմումները կազմվել էին Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում. դիմումները ներկայացվել էին «Մայր Հայաստան» խմբակցության անունից:

Եզրափակիչ դատական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո անձինք իրենց դիմումի հիման վրա կարող են հետ ստանալ իրենց կողմից վճարված և նախքան թանկացումը եղած սակագների տարբերությունը: Իրավունքի գերակայությունը վերստին հաստատվեց»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավագետ Վահե Գրիգորյանը։

Oragir.News-ը թեմայի հետ կապված զրուցեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ։

«Մենք գիտենք, որ 2024 թվականի բողոքարկված որոշումը կրկին հաղթել է։ Սա նույն որոշումն է, բան չեն փոխել։ Նույն ավագանու որոշումը պետք է ստանար նույն դիտողությունները։ Լավություն չեն արել, պարզապես ևս մեկ անգամ հաստատվեց, որ ավագանու որոշումը խնդրահարույց է»,- նկատեց նա։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց