copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:00 24-05-2025

Հասարակությունը բաժանում են հարուստների և աղքատների. հերոսի մայրը՝ զինծառայության օրինագծի մասին

«Հասարակությանը բաժանում են կողմերի՝ աղքատների և հարուստների, որն արդեն պարզ աչքով շատ տեսանելի է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, անդրադարձ կատարելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախօրեին ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է վճարել 15, 20 միլիոն դրամ 1 կամ 4 ամիս ծառայելու համար։

Կառավարությունը կողմ է այս նախագծին, բայց գումարն ավելացրել է՝ դարձնելով 18 և 24 մլն դրամ։ Հայկ Սարգսյանի խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը՝ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։

Տիկին Գալեյանի խոսքով՝ եթե Աստված չանի, նորից պատերազմ լինի, մենք չենք ունենալու մարդկային ռեսուրս, այսինքն՝ զինծառայողների շարքերում քիչ կլինեն գիտակից տղաներ, որոնք կարող են կողմնորոշվել պատերազմի այս կամ այն իրադրության ժամանակ։ «Այսինքն՝ մեխանիկորեն հայրենիքը տանում են պարտության, նվաստացման։ Ես այդպես եմ մտածում»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե արդյոք այսպես հնարավո՞ր է կոռուպցիան կանխարգելել, նա ասաց․ «Իհարկե՝ ո՛չ, միջոց չէ։ Ես մտածում եմ, որ այսպես ավելի շատ են բարդացնում բանկերի աշխատանքը, այսինքն՝ մարդիկ ավելի շատ են վերցնելու գումար, բանկերի տոկոսները ավելի շատացնելու են, և եթե ծնողը տրամադրված է, որ իր երեխուն պետք է էդ գումարով ազատի, ինչքան էլ բարձր լինի տոկոսը, միևնույն է ինքը վերցնելու է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում