Ներքին 4 տարի առաջ - 15:50 25-04-2022

Արցախի հերոսի մայրը՝ իր վրա դանակով հարձակման մասին

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, Oragir.news-ի հետ զրույցում պատմեց նախօրեին իր վրա դանակով հարձակման և սպառնալիքների մասին։ Տիկին Լիդան ասաց, որ ապրում է 5-րդ մասիվում. «Մետրո չհասած՝ դպրոցի մոտ, որտեղ սովորել է իմ որդին, երկու աղջիկ անվայել, անպարկեշտ արտահայտություններ անելով արցախցիների հասցեին՝ քայլում էին։ Ես էլ ընդամենը խրատական ձևով ասացի՝ լավ կյանքից չի, որ իրենք եկել են այստեղ, ունեցել են տուն, տեղ, ապրուստ ու ամեն ինչ»։

Տիկին Լիդան պատմում է, որ երբ դա ասել է աղջիկներին՝ իր վրա հարձակվել է դանակով աղջիկներից մեկը. «Էդ ասեցի ու տեսա, թե ինչպես աղջիկներից մեկը դանակը հանեց վրես, երկար, մեծ դանակ էր՝ սպիտակ կոթով, ասեց՝ պառավ, հիմա քեզ սպանում եմ, փորդ թափելու եմ, ազգուտակդ վերացնում եմ և այլն, և այլն։ Հետ-հետ գնացի, մի քար վերցրի, չեմ էլ ասել անգամ, որ ոստիկանություն կզանգեմ, չգիտեմ էլ՝ ոնց եմ փրկվել, երևի հրաշքով։ Գնացել եմ տուն ու ես իմ վրա լացել եմ, ես ինձ ստորացված գգացի, նայել եմ իմ որդու դեմքին ու լացել եմ»։

Տիկին Լիդան ասաց, որ դիմել է ոստիկանություն ու պարզել, որ մեկի անունը Ջեմմա էր, մյուսինը՝ Էլեն. «Ամո՛թ իրենց։ Ոչ մեկը չէր հավատում, որ իններորդ դասարանի աղջիկը կարող է դանակով ման գալ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում