copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:32 24-05-2025

Արտաշատը և Շումենը հռչակվել են քույր քաղաքներ

Արտաշատն ու և Բուլղարիայի Շումեն քաղաքն այսուհետ պաշտոնապես կլինեն քույր քաղաքներ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Բուլղարիայի պատվավոր քաղաքացի Կարեն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ինքն անձամբ դիմել է երկու քաղաքների ղեկավարներին և ստացել դրական պատասխան, ինչը կարևոր քայլ է քաղաքների զարգացման և փոխգործակցության համար։ Ալեքսանյանը նշեց, որ այսօր նախատեսված է նաև միջոցառում՝ նվիրված Կյուրեղատառերին։

«Քաղաքների միջև հաստատված պաշտոնական և բարեկամական համագործակցությունը կստեղծի ամուր հիմք մշակութային, տնտեսական, կրթական, սոցիալական և սպորտային ոլորտներում համատեղ նախագծերի ու ծրագրերի համար։ Վստահ եմ, որ դա շահավետ կլինի երկու կողմերի համար։ Արտաշատից պատվիրակությունն արդեն ժամանել է, և նրանց ջերմորեն ընդունել են Շումենում»,- ասաց Կարեն Ալեքսանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շաբաթներ առաջ, Կարեն Ալեքսանյանի գործուն ներգրավվածությամբ քույր քաղաքներ էին դարձել նաև Ապարանը և Բուլղարիայի մեկ այլ՝ Կասպիչան քաղաքը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում