Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 23-05-2025

Փաշինյանը յախք ա, զզվելի, ինչ ժողովրդի իշխանություն․ հարցում

Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հաճախ են պնդում, որ իրենք ժողովրդի իշխանությունն են, ու հենց ժողովրդի աջակցության շնորհիվ է հաջողվել առ այսօր պահպանել իշխանությունը, չնայած վերջին տարիներին ունեցած ահռելի կորուստներին ու մեծացած անվտանգային մարտահրավերներին։ Օրերս էլ ընդդիմությանը քննադատելիս նման պնդում էր արել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու, թե արդյոք մեր համաքաղաքացիները Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համարո՞ւմ են ժողովրդի իշխանություն, թե՞ ոչ։

Քաղաքացիների մեծ մասը մեր հարցին բացասական պատասխանեց՝ նշելով, որ այլևս չեն տեսնում ժողովրդի ձայնը ներկայիս իշխանության մեջ։ Մի մասն էլ չեզոք պատասխաններ է տվեց՝ ասելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, կամ պարզապես չեն ցանկանում պատասխանել հարցին։

«Յախք, էդ հարցը մի տվեք ոչ մեկին, որովհետև ամբողջ ազգը պատասխանում է այդ հարցին։ Զզվում եմ, զզվելի ա, էլի չեմ ուզում պատասխանեմ, յախք է ինքը»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ իշխանության նկատմամբ վստահությունն իր մոտ վաղուց սպառվել է.
«Սկզբում կար [ժողովրդի իշխանության զգացումը-խմբ․], բայց հիմա՝ ոչ։ Այնպիսի հարկեր է դրել, որ քաղաքում քայլում ես, ոչ մի խանութ չի աշխատում, բոլորը փակ են։ Այդպես չի կարելի։ Ինքս ինձ մխիթարում եմ նրանով, որ Նիկոլ Փաշինյանին չեմ ընտրել, դա է միակ մխիթարանքս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի