copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:37 07-06-2021

Մենք այնպիսի իշխանություն ենք, ինչպիսի իշխանություն է մեր ժողովուրդը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր նախըտրական քարոզարշավ է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում:

Համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրեց համայանքին վերաբրող նախընտրական ծրագիրը, որից հետո անդրադարձավ քարոզարշավի ընթացքին:

Նրա խոսքով, այս քարոզարշավում կա 2 դիրքորոշում՝ գալու ենք իշխանությունը վերցնենք և ժողովուրդը կորոշի:

«Պետք է արձանագրել այս 2 դիրքորոշումների տարբերությունը՝ նրանք ասում են հունիս 20-ից կրելու ենք, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն ենք կրելու,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը որոշելու է, իսկ իրենք ի կատար ածեն:

«Մեր մասնակցության մոտիվացիան այն է, որ ժողովուրդը երկրի տիրոջ իր կարգավիճակը չկորցնի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա պնդեց, որ եղել են ու պիտի շարունակեն ազնիվ լինել ժողովրդի հետ:

«Մենք այնպիսի իշխանություն ենք, ինչպիսի իշխանություն է մեր ժողովուրդը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում