copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:09 22-05-2025

Շենգավիթում քաղաքացին փորձել է թալանել վճարային տերմինալը. նա ձերբակալվել է. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 21-ին, հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Բագրատունյաց պողոտայում «Ozon»-ի հարևանությամբ գտնվող վճարային տերմինալը մեկ հոգի փորձում է կոտրել:

Օպերատիվորեն ժամանում են Շենգավիթի ոստիկանության բաժնի ծառայողները՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Սահակյանի գլխավորությամբ և գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված վայրից ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափում Երևանի բնակիչ 31-ամյա Մուշեղ Մ.-ին:

Փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է, որ ինքը կոտրել է վճարային տերմինալի ապակին և փորձել է այնտեղ եղած դրամապահոցից գումար գողանալ, սակայն ոստիկանների կողմից կանխվել է այդ ամենը:

Դեպքի փաստով Շենգավիթի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը