copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:50 22-05-2025

Ռուսաստանում տաքսու վարորդները կաշխատեն միայն ռուսական մեքենաներով. Forbes 

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրինագծին, որով 2026 թվականի մարտի 1-ից տաքսու վարորդները կկարողանան աշխատել միայն ռուսական արտադրության մեքենաներով, օրինակ՝ Lada և Moskvich։ Նախկինում գործող օրենքը ուժի մեջ է մտել 2023 թվականի սեպտեմբերին։

Օրենքը սահմանում է, որ տաքսիների շարքում կներառվեն միայն այն մեքենաները, որոնք համապատասխանում են Ռուսաստանի պետական գնումների տեղայնացման չափանիշներին՝ գնահատելով մեքենայի ռուսական արտադրության մասնաբաժինը։

Մեքենաների վրա տարածվող մյուս պահանջը՝ արտադրությունը պետք է իրականացվի 2022 թվականի մարտից մինչև 2025 թվականի մարտ՝ հատուկ ներդրումային պայմանագրով (SPIC)։

Մնացել է նախագահի ստորագրությունը, որից հետո օրենքը պաշտոնապես ուժի մեջ կմտնի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ