copy image url
Ավելին 1 տարի առաջ - 09:08 21-05-2025

Վիկտորյա Բոնյան նվաճել է Էվերեստի գագաթը. Top News

Հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան հասել է Էվերեստի գագաթ՝ մոլորակի ամենաբարձր կետը, որը գտնվում է 8848 մետր բարձրության վրա։ Նրա առաջին փորձը, որ սկսվել էր ապրիլի վերջին, ավարտվել է 5000 մետրի վրա, երբ ինքնազգացողության վատացման պատճառով Բոնյան հարկադրված է եղել իջնել։

Ապաքինվելուց հետո նա կրկին միացել է արշավախմբին և կարողացել հաջողությամբ բարձրանալ մինչև գագաթ։ Ըստ Բոնյայի՝ նախապատրաստական աշխատանքները տևել են մի քանի ամիս։ Էվերեստը բարձրանալը նրա վաղեմի երազանքն էր։ Արդեն 2024 թվականի սեպտեմբերին նա նվաճել էր 8000 մ բարձրությամբ մեկ այլ լեռ՝ Մանասլուն։

«Շատերն են մահանում։ Ամեն օր նոր դիակ է հայտնվում։ Էվերեստը թույլ սրտերի համար չէ, բայց այն աներևակայելիորեն վեհաշուք է։ Ես հավերժ սիրահարված եմ նրան»,- նշել է Բոնյան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից