Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 20-05-2025

Խաբեության զոհ դարձած կինը 7 տարի է՝ պայքարում է սեփականության իրավունքի համար

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցի 11-րդ շենքի բնակիչ Մարգարիտա Ասուլյանը արդեն 7 տարի պայքարում է իր բնակարանի սեփականության իրավունքի հաստատման համար։

Խաբեության զոհ դարձած Մարգարիտա Ասուլյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմում է, որ 2017 թվականին գնել է նորակառույց շենքում բնակարան՝ ամբողջությամբ վճարելով գումարը, բայց այն մինչ օրս իր անունով չէ։ Կառուցապատող կողմը նրան վստահեցրել է, որ բնակարանը գնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում կտրվի սեփականության վկայականը։ Սակայն երկար սպասումից հետո պարզվել է, որ բնակարանը դեռ գրանցված է կառուցապատողի անունով։

Կապ հաստատելով կառուցապատողի հետ՝ նրան փոխանցել են, որ խնդիրը կլուծվի Թադե Սարգսյանին տրված լիազորագրի միջոցով։ Սակայն, երբ գնացել են նոտար՝ պարզվել է, որ բնակարանը գտնվում է արգելանքի տակ։

Մարգարիտա Ասուլյանը դիմել է ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ գումարը փաստացի փոխանցվել է կառուցապատողին։ Ոստիկանության առաջարկով գործը տեղափոխվել է դատարան։ Արդեն 5 տարի է գործն ընթացքի մեջ է, սակայն խնդիրը դեռևս չի լուծվել։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ