Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:30 20-05-2025

Քաղաքի գլխին՝ «մազից» կախված վտանգը․ ալավերդցիները սարսափի մեջ են

Ալավերդու Ջրավազան փողոցի վերջնամասում՝ Աքորու ճանապարհին կախված մի քանի տասնյակ տոննա կշռող հսկայական քարը տարիներ շարունակ անհանգստացնում է թաղամասի բնակիչներին: Ալավերդիում բազմաբնակարան 12 շենք, 62 առանձնատուն, բժշկական կենտրոն, մեկական դպրոց, մանկապարտեզ, արտադրական 6 շենքեր շուրջ 25 տոննա զանգվածով ժայռաբերկորի ուղիղ հարվածի տակ են: Հսկայական ժայռաբեկորի արտաքին տեսքը սարսափեցնող է, թաղամասի բնակիչներն ու Աքորու ճանապարհով երթեւեկողները Սարսափում են այն մտքից, թե ի՞նչ կարող է լինե,լ եթե քարն ընկնի:

Տարիներ առաջ Ալավերդու համայնքապետարանը մասնագետներ է հրավիրել, քարի վիճակն ուսումնասիրելու նպատակով: Բնակիչներն ասում են ամրացման նպատակով տարիներ առաջ նաեւ բետոնի լիցք է կատարվել, նաեւ մետաղական լարով ամրացում: Սակայն վերջին շրջանում նաեւ Լոռու մարզում հաճախակի դարձած երկրաշարժերը մտահոգել են բնակիչներին:

Վերջին ուժեղ երկրաշարժի ժամանակ վնաս էր կրել նաեւ Կաճաճկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող Սեդվու Վանական համալիրը: Մատուռի առաստաղից մի հատված ուժգին երկրաշարժից փլուզվել էր: Ջրավազանի բնակիչների կարծիքով քարի վիճակը կրկին ուսումնասիրելու անհրաժեշտություն կա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը