copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:24 20-05-2025

Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. shamshyan.com

Այսօր` մայիսի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակավան, Կաքավաձոր, Դիան և Օթևան գյուղերի բանկիչները ի նշան բողոքի փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` հանձինս ՏԿԵ նախարարի և նույն նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարության հետ:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները պահանջում են իրենց գյուղ մտնող նախկին ճանապարհը բացվի, քանի որ այն ավելի է հեշտացնում գյուղացիների ելումուտը գյուղից դեպի Երևան-Գյումրի ճանապարհ, անգամ նշում էին որ գյուղում մի քանի անգամ մարդիկ շտապօգնության կարիք են ունեցել և եթե նախկինում շտապօգնությունը ժամանում էր բավականին օպերատիվ, ապա հիմա նոր բացված ճանապարհը, որը գյուղացիները նաև ողջունում են, դանդաղում է շտապօգնության, հրշեջ ավտոմեքենաների ժամանումը:

Գյուղացիները նշում էին.

«Մեր պահանջը ոչ քաղաքական է, և ոչ էլ չգիտեմ ինչ, պարզապես խնդրում ու պահանջում ենք պատասխանտուներից մեր հարցը լուծել ի շահ բնակչի»:

Այս պահին բնակիչները ճանապարհը բացել են, քանի որ դեպքի վայր է ժամանել Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և բանակցություններ է վարում քաղաքացիների հետ, հասկանալու համար խնդիրը:

Բնակիչները նշում էին` եթե իրենց արդարացի պահանջը չլուծվի, ապա դիմելու են ավելի կտրուկ միջոցների:

Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից