Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:30 20-05-2025

Մոլիբդեն, Ռենջ Ռովեր եւ լռություն. ո՞ւր կորավ «թանկարժեք քննիչ» Նազարյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական համակարգում, կարծես, միշտ ինչ-որ բան թաքուն է լինում. այս անգամ՝ Հրաչ Նազարյանի «անհետացումը» պետական համակարգից, ինչը որքան հանկարծակի էր, նույնքան էլ խորհրդավոր։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ավագ քննիչ Հրաչ Նազարյանը անակնկալ կերպով ազատվել է աշխատանքից։

Ըստ հասանելի տվյալների՝ 32-ամյա Նազարյանը զբաղվել է մի շարք ուշագրավ գործերով, եւ երբ Քննչական ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը ՍՄՍ-ով հեռացավ պաշտոնից, եւ նշանակվեց Արթուր Պողոսյանը, այս քննիչը, ըստ տարբեր չճշտված տեղեկությունների, ոչ արդյունավետ աշխատանքի համար հեռացվեց աշխատանքից: Քննչական կոմիտեի խոսնակը՝ որից ակնկալվում էր գոնե տեխնիկական պարզաբանում, անհասանելի է։ Ու քանի դեռ պաշտոնական տեղեկություն չկա, հանրությունն ու մամուլը մնում են ենթադրությունների դաշտում։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ աշխատանքի արդյունավետությունը նկատելի է երիտասարդ քննիչ Նազարյանի հայտարարագրում. երկու բնակարան, շքեղ մեքենա՝ 2021 թ. Արտադրության Range Rover, որը, ըստ բաց աղբյուրների, արժե 75 հազարից մինչեւ 100 հազար ԱՄՆ դոլար։ Քննիչը կարողացել է գնել 2019 թ. արտադրության «Տեսլա» եւ նույն՝ 2023 թ.-ին, 8 մլն դրամով գնված մեքենան 22 մլն դրամով վաճառել է: Սակայն այդքան էժան «Տեսլա» ավտոշուկայի կայքերում չգտնվեց:

Տեղեկացնենք, որ քննիչ Նազարյանի հայրը ՀՀ ՊԵԿ երկարամյա աշխատակից է եղել. Արտաշես Նազարյանը զբաղեցրել է մոլիբդենով հարուստ Սյունիքի մարզի օպերատիվ ծառայության պետի պաշտոնը, ով ջերմ հարաբերությունները պահպանել է նաեւ ԶՊՄԿ-ի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակներում պարբերաբար ներկայացված նախկին դատախազի տեղակալ Բորիս Նազարյանն էլ «թանկարժեք քննիչի» հորեղբայրն է: Եվ կան լուրեր, որ Նազարյանը փորձում է իր զարմիկին տեղավորել դատախազության համակարգում:

Իհարկե, փորձեցինք նաեւ Նազարյաններին գտնել՝ մեկնաբանություններ ստանալու համար, բայց ապարդյուն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
10:19 Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց