copy image url
Ներքին Միտք Տեսանյութ 1 տարի առաջ - 12:07 18-05-2025

Կարծես Ալիևը Փաշինյանին ասեր՝ սուրճը դիր, մինչև ազատվեմ. խղճուկ տեսարան էր. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 24TV-ի հետ հարցազրույցում անդրադարձել է օրերս Ալբանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, որի վերաբերյալ կադրերը տարածվել էին համացանցում:

Տարածված տեսանյութում լսվում էր, թե ինչպես է Փաշինյանն Ալիևին ասում՝ «գնանք, սուրճ խմենք», իսկ Ալիևը ի պատասխան նշում է՝ «հիմա կգամ, քննարկում ունեմ»:

«Խղճուկ տեսարանի ականատես եղանք. տպավորությունն այն էր, կարծես ասեր՝ սուրճը դիր, մինչև ազատվեմ. Ալիևի պատասխանը մոտավորապես այդ ոճի մեջ էր»,- նշել է քաղաքագետը:

Խոսելով Փաշինյանի կեցվածքի մասին՝ Սուրենյանցը նշել է. «Բոլոր տեղերում նրա խղճուկ, ինքնավստահությունից զուրկ կերպարն է, որը, ցավոք, այսօրվա Հայաստանն է մարմնավորում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից