ԻնստաNews Ավելին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 18-05-2025

ԻՆՍՏԱ NEWS. Նարինեն՝ կորեացի ամուսնու, մշակութային տարբերությունների և հանրության արձագանքի մասին

Այսօր INSTA NEWS հաղորդման հյուրը Նարինեն է։

Զրույցի ընթացքում Նարինեն անկեղծորեն կիսվեց իր յուրահատուկ սիրո պատմությամբ՝ պատմելով, թե ինչպես է ամուսնացել կորեացու հետ և ինչպես է այդ հարաբերությունը վերածվել իրական «կինոնկարային» սիրավեպի։

Նարինեն խոսեց նաև իր վաղեմի երազանքի մասին՝ ապրել Կորեայում։ Նա նշեց, որ ոչ միայն իրականություն դարձրեց այդ երազանքը, այլև գտավ իր կեսին՝ համատեղելով անձնական երջանկությունն ու մշակութային բացահայտումների հետաքրքիր ճանապարհը։

Չնայած այդ գեղեցիկ պատմությանը՝ Նարինեն անկեղծորեն խոսեց նաև այն դժվարությունների մասին, որոնց բախվել է․ երկար ժամանակահատվածների հեռավորություն, տարբեր մշակույթներից բխող մարտահրավերներ և ամուսնու հասցեին երբեմն ոչ ճիշտ ու վիրավորական մեկնաբանություններ հայ հասարակության կողմից։

Նարինեն ակտիվ բլոգեր է․ իր բովանդակության մեջ ներգրավված են նաև իր ամուսինն ու մայրը՝ ստեղծելով ջերմ ընտանեկան միջավայր։ Նրա բլոգը ոչ միայն պատմում է սիրո, ընտանեկան համերաշխության և մշակութային համադրության մասին, այլև ոգեշնչում է շատ կանանց՝ լինել համարձակ իրենց ընտրությունների մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը