copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:20 17-05-2025

Քոչարյանի կաբինետում Իրանի նախագահի նկարը ծուռ է կախված․ մի ենթադրություն

Այսօր հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր գրասենյակում հարցազրույց է տվել հայկական մի քանի լրատվականների։ Հարցազրույցը կհեռարձակվի մայիսի 19-ին։

Նախքան հարցազրույցի հեռարձակումը՝ համացանցում արդեն լուսանկարներ են տարածվել, որոնցում Քոչարյանը զրուցում է լրագրողների հետ։ Նկարներից մեկում երևում է, որ որ երկրորդ նախագահի աշխատասենյակում պատից կախված են նրա լուսանկարները օտարերկրյա տարբեր առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կադրերն ուսումնասիրելիս նկատեցինք, որ ի տարբերություն մյուս լուսանկարների՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ լուսանկարը ծուռ է կախված։ Այս իրողությունը կասկած է առաջացնում, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում կախված լուսանկարները գուցե պարբերաբար փոխվում են՝ կախված կոնյուկտուրայից, կամ էլ այն հանգամանքից, թե ում է հյուրընկալում երկրորդ նախագահը։



Երկուշաբթի օրը Oragir.News-ը կփորձի թեմայի վերաբերյալ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից պարզաբանում ստանալ, եթե իհարկե վերջինս մեր հեռախոսազանգերին պատասխանի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել