Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:43 15-05-2025

Ընտրություններին գուկան, խոստումներ կուդան, հմի էս փողոցի տեղն էլ չիդեն. Սավոյան փողոցի բնակիչ

Գյումրիի Սավոյան փողոցը քաղաքի այն երկրորդական փողոցներից մեկն է, որտեղ, բացի թեթև հարթեցումներից, որևէ աշխատանք չի կատարվել։ Համարվելով ծայրամասային և թերի բնակեցված թաղամաս՝ այն միշտ դուրս է մնացել փողոցաշինական տարբեր ծրագրերից։

Այս փողոցում խնդիրները տարվա բոլոր եղանակներին են։ Ձյան ու անձրևների ժամանակ անանցանելի է դառնում փողոցը, ամռանն էլ փոշին է շատ։

Եթե Անի թաղամասի բնակիչները դժգոհ են խճապատումից, ապա Սավոյանի բնակիչների համար խճապատումն էլ վատ չէ, որովհետև տարիներով ասֆալտի երես չտեսած Սավոյան փողոցն անանցանելի է տարվա գրեթե բոլոր եղանակներին։

«էս վիճակն ահավոր է, երեխեքը ցեխի միջով դասի կերթան-գուկան, կալոշներով տնից դուրս գելնինք։ Հլը իրանք գան ու էս պայմանների մեջ ապրին։ Չնայած սաղ երկիրը վարի կերթա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ ասում է. «Ընտրություններին գուկան, խոստումներ կուդան, հմի էս փողոցի տեղն էլ չիդեն»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում