copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:45 26-12-2023

Հմի հեչ մարդ չի ուզե գյուղում ապրի, ըստեղ հեչ  բան չկա. Իսահակյանի բնակիչ

Շիրակի մարզի սահմանամերձ Իսահակյան գյուղը Գյումրիից 25 կմ է հեռու։ Գյուղում խնդիրները շատ են. գործազրկությունից մինչև ոռոգման ջրի խնդիր։ Գյուղը գազաֆիկացված է, բայց բնակիչների համար որպես ջեռուցման միջոց շարունակում է մնալ աթարը։

«Գյուղում հմի հեչ բան չկա, ջահելները զբաղմունք չունին, սաղ քաղաք կձգտեն։ 74 տարեկան մարդ եմ, ես մե օրով դաժը գյուղից չեմ գնացել։ Խնդիրները շատ են, հիմնական զբաղմունք չկա։ Անասուն կպահենք, տնամերձ ունինք, վախտմ ցորեն կցանեի, հմի չէ, տանջվեիգը վերջում կամ երաշտը կտաներ, կամ մկները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Իսահակյան գյուղի բնակիչ 74-ամյա Գագիկ Վարդանյանը։

Տարեց տղամարդն ասում է`գյուղի փողոցները կարգի բերվել են, լուսավորությունից չեն դժգոհում, բայց գյուղը ուշադրությունից դուրս է մնացել։

«Այ հենց ընտրություն էղնի, ինչղ չարչու պես կընկնին տնից տուն, որ ձեն փախցնեն։Ով նստավ խաբեց, մեզի համար մեկ է, ով կնստի ղեկավար, որովհետև փաստը էն է, որ հասարակ գյուղացու տեղը չի փոխվի, կյանքի որակը չի փոխվի։Լավ ապրողը էլի լավ կապրի, էն վատ ապրողն էլ էլի գոյությունը քարշ կուդա»,-շարունակում է գյուղացի տղամարդը։

64-ամյա Արծվիկ Մաթևոսյանը միայնակ է ապրում, տղաները արտերկրում են ապրում, ասում է`ջահել են թող իրանց համար լավ լինի։
«Էս գյուղում ծնվել, ըստեղ եմ ապրել, սերվել եմ արդեն, ըստեղից բացի ուրիշ տեղ ընձի չեմ պատկերացնե։Թոշակ կստանամ, երեխեքս կօգնեն, փառք Աստծո յոլա կերթամ, կապրիմ։Ես մեր ջահելների մասին կմտածեմ, ըստեղ ապագա չունին...մե կողմից էլ, որ սղա թողնին էրթան, ինչղ պտի էղնի...»,-շարունակում է Իսահակյանցի կինը։

Գյուղի բնակիչներն ասում են, որ աշխատանքի համար հարևան գյուղեր են գնում, հարևան Արմավիրի մարզ, իսկ տղամարդիկ հիմնականում արտերկիր։
Իսահակյանը չնայած բազմաթիվ խնդիրների հերոսական գյուղ է, պատերազմում գյուղից 6 զոհ են ունեցել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը